211652_close_icon
views-count43797 դիտում article-date 19:48 17-05-2018

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաչինի ազատագրման օրվա կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդին, Հանրապետության իշխանություններին Արցախյան շարժման 30- ամյակի, Երկրապահի օրվա, մայիսյան բոլոր տոների եւ Լաչինի` պատմական Բերձորի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ: Շուշի բերդաքաղաքի հերոսական ազատագրումից հետո հայ կամավորականության առաքելությունը հասավ նպատակին. Ազատագրվեց նաև պատմական Բերձորը` Արցախը Մայր Հայրենիքի հետ կապող միջանցքը, որ իրավամբ կոչվեց կյանքի ճանապարհ: Բերձորի ազատագրմամբ կյանքի կոչվեց հայ ժողովրդի երկու հատվածների երազանքը, իրականություն դարձավբաղձալի միացումը, որն ազգային ազատագրական նոր պայքարի կարգախոսն էր ու հայության արյան կանչը: Հայաստանն ու Արցախը միացան: Հայ կամավորականները, երկրապահներն իրականացրին հայ ժողովրդի երազանքներից մեկը: Այդ երազանքի իրականացման համար բազում խիզախ հայորդիք նահատակվեցին: Փա´ռք Հայաստանի ու Արցախի անկախության և ազատագրման համար նահատակված մեր բոլոր մարտընկերներին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Բերձորի միջնակարգ դպրոցն անվանակակոչված է «Մալաթիա» երկրապահ կամավորական ջոկատի հիմադիր, հրամատար, ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ Վահան Զատիկյանի անունով: Դպրոցամերձ հատվածում էլ հպարտորեն կանգնած է Վահան Զատիկյանի կիսանդրին, իսկ դպրոցում նոր վահաններ են դաստիարակվում` հայրենասերների նոր սերունդ: Բերձորում Երկրապահը հուշարձանների պուրակ է հիմնել, ուր կան թե՛ հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, թե՛ Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձաններ, նաեւ՝ Ջուղայի խաչքարի կրկնօրինակներից: Երկրապահը միշտ ասել, կրկնել է, որ կարևոր է նաև նվաճումները, ձեռքբերումները պահպանելը: Հպարտությամբ ընդգծենք, որ Լաչինն այսօր բնականոն կյանքով է ապրում, հող է մշակվում, երեխաներ են կրթվում, դաստիարակվում: Փա´ռք նաև բոլոր նրանց, ովքեր այսօր ապրում են ազատագրված հայրենիքում, շենացնում են այն ու դրանով իրականություն դարձնում մեր ու մեր զոհված մարտական ընկերների երազանքը: Հարգելի´ բերձորցիներ, Արցախի սիրելի´ ժողովուրդ. Անցած 20-25 տարում, մենք աշխարհին ցույց տվեցինք, որ հայությունը գոյատեւել է միայն Արցախի, Հայաստանի ու աշխարհասփյուռ հայերի միասնությամբ եւ մեր բոլոր խնդիրները լուծվելու են միասնական ջանքերով: Մենք բոլորս`Երևանում, Ստեփանակերտում, Էջմիածնում, Տավուշում թե Բերձորում երկրապահ ենք, ու շենացնելու ենք մեր ազատագրված հայրենիքը, մենք հզորացնում ենք Երևանը,Ստեփանակերտը, հզորացնում ենք աշխարհասփյուռ հայությանը: Ամեն մի հայ, որտեղ էլ նա լինի, պիտի թիկունքին զգա Հայաստանի ու Արցախի շունչը: Եվս անգամ երկրապահի օրվա, մայիսյան բոլոր տոների և Բերձորի ազատագրման օրվա առթիվ շնորհավորում եմ ողջ հայությանն ու մաղթում խաղաղություն: [b] ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան[/b]

Նմանատիպ նյութեր