211652_close_icon
views-count2004 դիտում article-date 17:14 17-05-2018

Մեկնարկում է Թումոյի և ՀՀ ԿԳՆ-ի համատեղ «Նոր սերնդի կրթություն» հարթակը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նախաձեռնում են համատեղ ծրագիր՝ «Նոր սերնդի կրթություն» հարթակը: Այն քննարկումների բաց ֆորում է, որը յուրաքանչյուր կազմակերպության և շահագրգիռ անձի համար հնարավորություն կստեղծի ներկայացնելու ու քննարկելու կրթությանը վերաբերող նոր նախաձեռնություններ ու գաղափարներ, ինչպես նաև կհամակարգի նախագծերի հավաքակազմ և ճանապարհային քարտեզ՝ միտված բարձրորակ, մատչելի կրթական համակարգի ձևավորմանը: «Նոր սերնդի կրթություն» հարթակը ներառական է և կողմնորոշված դեպի կիրառելի արդյունքների մշակում: Այն կհամախմբի անհատների ու կազմակերպությունների ամբողջ ազգային սպեկտրից և շեշտը հատկապես կդնի կրթական համակարգից դուրս մասնագետների հետ հաղորդակցման վրա` խթանելով նոր լուծումների հայտնաբերումը: Հարթակի աշխատանքների մեջ նաև կներգրավվեն միջազգային հեղինակավոր մասնագետներ՝ իրենց տեսակետներն արտահայտելու գործընթացի ու կրթության զարգացման հնարավոր ուղղությունների մասին: «Թումոյում մենք հավատում ենք, որ մեր երկրում բոլորը կարող են ստանալ լավագույն կրթությունն աշխարհում։ Կառավարության նոր թիմի հետ շփումները ցույց տվեցին, որ այդ նպատակի իրականացումը ավելի մոտ է, քան երբևէ: Ունենալով համապատասխան փորձառություն և ռեսուրսներ` մենք անցնում ենք գործի», - նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը: Հարթակի աշխատանքը կընթանա երկու քայլով` Քայլ 1-ին․ Խորհրդակցություններ ու ճանապարհային քարտեզի նախագծում Քայլ 2-րդ․ Ծրագրի մշակում Առաջին բաց քննարկումը տեղի կունենա մայիսի 26-ին: Ծրագրի իրականացման ամբողջական ժամանակացույցին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական [url=https://tumo.org/hy/%D5%86%D5%B8%D6%80-%D5%BD%D5%A5%D6%80%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/]կայքի[/url] համապատասխան էջում: Կից ներկայացնում ենք նախաձեռնության առաջին քայլի մեկնարկային միջոցառման [url=https://www.facebook.com/events/212550809345370/]ֆեյսբուքյան էջը: [/url]

Նմանատիպ նյութեր