211652_close_icon
views-count8599 դիտում article-date 15:39 17-05-2018

Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար. Tert.am

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար: Այս մասին լուրը[url=http://www.tert.am/am/news/2018/05/17/Armen-grigoryan/2687717] Tert.am[/url]-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Գրիգորյանը. «Այո՛, ես նշանակվել եմ Անվտանգության խորհրդի քարտուղար»: Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ծնվել է 1983 թվականին: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։ Նշենք, որ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են` վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/05/17/Armen-grigoryan/2687717]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր