211652_close_icon
views-count4396 դիտում article-date 15:23 17-05-2018

Դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մայիսի 16-ին հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարար Բախտաձեն նշեց, որ երկու երկրներն էլ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առևտրական հարաբերություններին, որոնք պետք է բարձրացվեն երկու երկրների միջև եղած ջերմ հարաբերությունների մակարդակին։ Նախարարը կարևորեց նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու նշանակությունը՝ ընդգծելով, որ դա մեծ ներուժ ունեցող նախագիծ է։

Նմանատիպ նյութեր