211652_close_icon
views-count5318 դիտում article-date 13:39 17-05-2018

Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության վարչապետ, հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների օրեցօր զարգացմանը եւ խորացմանը: Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն եւ հաջողություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն եւ երջանկություն»,- ասված է ԻԻՀ նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր