211652_close_icon
views-count5170 դիտում article-date 15:18 17-05-2018

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Գարեգին Չուգազսյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին այցելել է Գարեգին Չուգազսյանին: Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Ժամը 17:00-ին այցելեցի Գարեգին Չուգազսյանին, որպեսզի տեղեկանամ նրա առողջական վիճակի մասին եւ առաջարկեմ իմ աջակցությունը։ Նա այդ պահին հանգստանում էր եւ ես որոշեցի չխանգարել նրան։ Սահմանեցինք շտապ օգնության անձնակազմի շուրջօրյա հերթապահություն»,- գրել է Արսեն Թորոսյանը:

Նմանատիպ նյութեր