211652_close_icon
views-count3880 դիտում article-date 16:23 17-05-2018

Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքի 50 տոկոսը վերացվել է

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր աշխատավարձային ողջ հաշվի վրա դրված կալանքի իրավական հիմքերը պարզելու համար։ Դիմումատուն տեղեկացրել է նաև, որ ծանուցված չի եղել ԴԱՀԿ-ում իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթի մասին։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի և հարկադիր կատարողի հետ համատեղ աշխատանքի արդյունքում դիմումատուին ծանուցել են կատարողական վարույթի մանրամասները։ Դրանից բացի, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ուղղորդել է քաղաքացուն հաշվեհամարի աշխատավարձային լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնել հարկադիր կատարման ծառայություն։ Արդյունքում, արգելանքը կիրառվել է աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Նմանատիպ նյութեր