211652_close_icon
views-count10449 դիտում article-date 21:48 16-05-2018

Լիոնել Մեսի. Նույնիսկ վատ խաղալով, «Ռեալը» արդյունքի է հասնում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է Չեմպիոնների լիգայում իր թիմի և «Ռեալի» մրցելույթներին: «Բոլոր օղակներում «Ռեալը» ունի աշխարհի ուժեղագույն խաղացողներին, ինչպես և՝ մենք: Բայց «Մադրիդն» ունի մի բան, որը բնորոշ է միայն իրենց: Նույնիսկ վատ խաղալով, նրանք՝ միևույն է, արդյունքի են հասնում: Մենք պետք է դառնանք զգալիորեն ավելի ուժեղ թիմ, որպեսզի նրանց հաղթենք: Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկությունում մենք տապալվեցինք: Հաշվի առնելով այն առավելությունը, որն ունեինք (4:1, առաջին խաղում, «Ռոմայի» հետ), իսկ դրսում պարտվեցինք (0:3), մենք պետք է խաղայինք կիաեզրափակիչում: Դա շատ ծանր հարված էր մեր համար: Մենք այնքան մոտ էինք հաղթանակին», ասել է Մեսին:

Նմանատիպ նյութեր