211652_close_icon
views-count62590 դիտում article-date 19:02 16-05-2018

Ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական գործնական պարապմունքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 16-ին ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նախքան պարապմունքի թեմային անցնելը Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության կազմակերպման, կատարողական կարգապահության ամրապնդման և մասնագիտական որակների բարելավման խնդիրներին: Ոստիկանության պետը աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում կարևորեց տարածքային ստորաբաժանումների ղեկավարության անձնական պատասխանատվության հարցը: Գործնական պարապմունքի ընթացքում Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև ծառայության մեջ կոռուպցիոն ռիսկերի, հանցագործությունները հաշվառումից թաքցնելու դեպքերի բացառման, ոստիկանության տարածքային բաժիններում անձնակազմի հետ աշխատանքի և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման խնդիրներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր