211652_close_icon
views-count17327 դիտում article-date 22:06 16-05-2018

Հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքեր են բացահայտվել. հարուցվել են քրեական գործեր

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել են քրեական գործեր հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքերի առթիվ: Մասնավորապես՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Ս.. կոստրուցիոնի» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղը Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների համար: 2017թ. հոկտեմբերի 4-ին ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանի անվամբ դուրս է գրվել 233.929.991 ՀՀ դրամի ծառայությունների մատուցման հարկային հաշիվ: Սակայն ընկերությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել 2014թ. 4-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկը: ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կազմվել է հարկային պարտավորությունների հաշվարկման մասին տեղեկանք, որի համաձայն «Ս.... կոստրուցիոնի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից 2017թ. 4-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկը չներկայացնելու հետևանքով առաջնում են պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 38.988.332 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ: Այսինքն ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2017թ. 4-րդ եռամսյակի վերաբերյալ ԱԱՀ-ի հաշվարկը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու հետևանքով ընկերությունը խուսափել է պետական բյուջե ընդհանուրը՝ 38.988.332 ՀՀ դրամ շահութահարկ վճարելուց: Ելնելով նյւթերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալների համակցությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում: Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությանը: Մեկ այլ դեպքում ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության բաժին փաստաթղթեր են ստացվել այն մասին, որ ՊԵԿ ՀՎՍՎ բաժնում հաշվառված «Մ...» ՍՊԸ-ի կողմից, գրանցման օրվանից՝ 13.05.2013թ.ից, ըստ «Հարկատու» 3 տեղեկատվական բազայի տվյալների, կատարված ընդհանուր վճարումները կազմում են 3.832.557 ՀՀ դրամ: Իսկ վերջին վճարումը ընկերության կողմից կատարվել է 09.12.2015թ.՝ 1.000 ՀՀ դրամի չափով: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.06.2017թ. վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ: Ընկերության սնանկության գործով ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից ներկայացվել է ապառքի, տույժ և տուգանքի գծերով՝ ընդհանուր 47.801.171 դրամի չափով պահանջ: Համաձայն տրված փորձագիտական եզրակացության՝ պարզվել է, որ եթե ընկերությունը 2014թ. և 2015թ. շահութահարկի հաշվարկներում ցույց տրված հաշվետու տարվա համախառն եկամուտների գումարները ստացել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, ապա կարող էր վճարել պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորություններից 13.240.894 ՀՀ դրամ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր