15499 դիտում
13:17 16-05-2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան, այդ մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավինյանն Աստանայում կմասնակցի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին, որոնք տեղի կունենան մայիսի 16-18-ը:
Պատվիրակության կազմում են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ԱԳ նախարարության աշխատակիցներ:
Նմանատիպ նյութեր
2686 դիտում
15:48 19-05-2019
Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի փոխվարչապետ Ավինյանի գլխավորած պատվիրակությունը
634 դիտում
17:45 27-05-2015
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան
5414 դիտում
15:26 16-09-2018
Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
787 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
781 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
562 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան