211652_close_icon
views-count67704 դիտում article-date 10:12 16-05-2018

Տավուշի մարզում նախկին պայմանագրային զինծառայողը, ով սպանել էր կնոջն ու փորձել ինքնասպան լինել, կալանավորվեց. նրան տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մանվել Ասրյանի նկատմամբ։ Վերջինս կասկածվում է կնոջը՝ 49-ամյա Մարինե Բեկյանին սպանելու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Զոյա Զաքինյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի պետի միջնորդությունը և Մ. Ասրյանը Տավուշի մարզի Բերդի հիվանդանոցից տեղափոխվել է Արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց, քանի որ, երբ նրան հայտնաբերել էին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, նա դիմել էր փախուստի և փորձել էր ինքնասպան լինել, սակայն դա կանխվել էր ոստիկանների և Արծվաբերդի առողջության կենտրոնի գլխավոր բժշկի կողմից։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/12/1095831/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արծվաբերդի գյուղապետ Օնիկ Բալյանի ու մի խումբ գյուղացիների հետ ողջ գիշեր որոնողական աշխատանքներ էին կատարել, որպեսզի հայտնաբերեին նույն գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մանվել Ասրյանին։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու գյուղացիները նրան հայտնաբերել էին գյուղի ծայրամասում գտնվող, չբնակեցվող կիսակառույց շինությունում և երբ փորձել էին մոտենան նրան, նա դիմել էր փախուստի։ Փախուստի ժամանակ նա սայթաքել և ընկել էր ձորը, որից հետո ինքնավնասում էր արել։ Բերդի հիվանդանոցի բժիշկները ժամանել էին դեպքի վայր և նրան բուժօգնություն էին ցուցաբերել, որից հետո տեղափոխել էին Բերդի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Մ. Ասրյանը կասկածվում էր մայիսի 11-ին 49-ամյա կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ հիվանդանոցում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի մահացածի հարազատները հաշվեհարդար չտեսնեին նրա հետ։ Իսկ մի քանի հոգի էլ, ովքեր հավաքված էին հիվանդանոցի բակում, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին. «Վիրավորին առաջինը օգնության են հասել Տավուշի բաժնի ոստիկանները, Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը, ով տեղում մինչև շտապօգնւթյան ժամանումը, ոստիկանների հետ առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել, ու մինչ կենտրոնի տնօրենն ու ոստիկանները օգնում էին վիրավորին, սպանվածի հարազատները բորբոքված փորձում էին հարձակվեին ժամանած շտապօգնության մեքենայի վրա։ Բարեբախտաբար, ոստիկանները կարողացան ժամանակին կանխել հարձակումը, հակառակ դեպքում ունենալու էինք հերթական զոհը»։ Կասկածյալ Մ. Ասրյանը Բերդի քննչական բաժնի պետ Հ. Գարանյանի որոշմամբ ձերբակալվել էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր