211652_close_icon
views-count11561 դիտում article-date 08:32 16-05-2018

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին. «Ամերիկայի ձայն»

Մայիսի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ: Տեղեկացնում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4395373.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Ստորև ներկայացնում ենք շնորհավորական ուղերձի թարգմանությունը: «Հարգելի պարոն Վարչապետ, Շնորհավորում եմ վերջերս այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեր երկու երկրներին փոխադարձ հետաքրքրող բազմաթիվ բնագավառների շուրջ, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական հաստատությունների ու անվտանգության ամրապնդման հարցերում: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելը, քաղաքական կուսակցությունների համախմբումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին և Հայաստանի պայծառ ապագային: Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին: Հարգանքով՝ Դոնալդ Թրամփ»:

Նմանատիպ նյութեր