211652_close_icon
views-count14272 դիտում article-date 23:54 15-05-2018

Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կրթության նախարար և Անվտանգության խորհրդի անդամ Նաֆտալի Բենեթն արձագանքել է Թուրքիայից Իսրայելի դեսպանին արտաքսելու որոշմանը և Իսրայելի դատապարտմանը: Նա կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այդ մասին գրել է Twitter-ում: «Ես դիմել եմ Կնեսեթի նախագահին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն Իսրայելի կողմից օրինականացնելու համար», - նշել է Բեննեթը: Նա նշել է նաև, որ 2016 թվականին Էրդողանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիրը սխալ էր և տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցավ՝ ավելացնելով, որ ինքը դեմ է քվեարկել այդ «ամոթալի համաձայնությանը»: Նախարարը Իսրայելի քաղաքացիներին առաջարկել է հրաժարվել Թուրքիա մեկնելուց:

Նմանատիպ նյութեր