33702 դիտում
23:01 15-05-2018
Հեղափոխության լյուստարցիան ԱԱԾ աշխատակցի օրինակով. Newsbook.am
Տարիներ առաջ [url=http://newsbook.am/?p=120764&l=am]NewsBook[/url]-ը մի հրապարակում պատրաստեց Բելգիայում գործունեություն ծավալող այն հայ պաշտոնյաների մասին, որոնց անուններն որևէ կերպ շրջանառվում էին ադամանդի առուվաճառքի թեմայի համատեքստում:
Մինչ հրապարակման թողարկումը փորձել էինք հեռախոսազանգի միջոցով ԱԱԾ-ից պարզաբանում ստանալ, քանի որ այդ գերատեսչության աշխատակիցներից մեկի անունը ևս հնչել էր մեր հրապարակման անանուն աղբյուրի կողմից: Մեր համառ հեռախոսազանգերն ու նամակներն այդպես էլ անպատասխան մնացին: NewsBook-ի խմբագրակազմը որոշեց թողարկել հրապարակումը՝ հիմնավորելով դրա թողարկման անհրաժեշտությունը՝ միաժամանակ ԱԱԾ-ի լռությունը բացատրելով ասելիքի բացակայության կամ համաձայնության գործոնով:
Հրապարակումից ժամեր անց մեր աղբյուրը զանգահարեց խմբագրություն՝ խնդրելով հեռացնել հրապարակումը, քանի որ ընդհանուր ադամանդասերների «բուկետի» մեջ տրվել էր մարդկանց անուններ, որոնք որևէ առնչություն չունեին բարձրացված հարցի հետ: Եվ քանի որ մեր աղբյուրը խոստովանեց՝ թյուրիմացություն է տեղի ունեցել ու ինքն էլ դարձել է կոպիտ դեզինֆորմացիայի զոհ, հորդորեց-խնդրեց հեռացնել հրապարակումը:
Սա այն դեպքերից էր, որ մենք ԱԱԾ-ի անգործության, մեր աղբյուրի օգտագործված լինելու հետևանքով հայտնվեցինք բարդ կացության մեջ: Համապատասխան փորձագետների հետ մեր քննարկումների արդյունքում, այնուամենայնիվ, որոշեցինք հեռացնել հրապարակումը կայքից, ինչպես նաև կանխել դրա տարածումը այլ լրատվամիջոցների կողմից ու սոցիալական ցանցերում:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք հարկ համարում երեք տարվա վաղեմության դեպքի մասին հիմա նորից հիշել:
Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=120764&l=am]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
8470 դիտում
15:48 25-03-2015
Գագիկ Շամշյանի օրինակով. newsbook.am. տեսանյութ
24914 դիտում
17:03 02-04-2017
9/57 ընտրատեղամասում քարեր են նետել NewsBook-ի թղթակցի վրա. NewsBook
Այս բաժնից
277 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
433 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
367 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ