211652_close_icon
views-count10272 դիտում article-date 22:50 15-05-2018

CIES. Մեսին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է, Ռոնալդուն՝ 16-րդ տեղում

«CIES» մարզական-վիճակագրական կենտրոնը հրապարակել է թոփ-5 լիգաներում 2017/18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշները, որոնք խիստ վիճահարույց են: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին: Եթե սա դեռ կարելի է հասկանալ, ապա նրան հաջորդած խաղացողների զբաղեցրած տեղերը միայն զարմանք են հարուցում: Ընդ որում, «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդամենը 16-րդ տեղում է: [b]Առաջին տասնյակը ունի հետևյալ տեսքը. [/b] 1. Լեոնել Մեսի «Բարսելոնա» 92.12 միավոր 2. Դավիդ Սիլվա «Մանչեսթեր Սիթի» 91.69 3. Պաուլո Դիբալա «Յուվենտուս» 91.37 4. Սերխիո Ագուերո «Մանչեսթեր Սիթի» 90.48 5. Նիկոլաս Օտամենդի «Մանչեսթեր Սիթի» 90.47 6. Մոհամեդ Սալահ «Լիվերպուլ» 90.45 7. Ֆերնանդինյո «Մանչեսթեր Սիթի» 90.45 8. Կեվին Դե Բրյունե «Մանչեսթեր Սիթի» 90.14 9. Ռահիմ Ստերլինգ «Մանչեսթեր Սիթի» 89.76 10. Ռոբերտ Լևանդովսկի «Բավարիա» 89.61 ... 16. Կրիշտիանու Ռոնալդու «Ռեալ» 88.58

Նմանատիպ նյութեր