211652_close_icon
views-count6702 դիտում article-date 21:54 15-05-2018

Իսրայելը պահանջել է, որպեսզի Թուրքիայի հյուպատոսը լքի երկիրը

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որպեսզի Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը լքի երկիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Jerusalem Post-ը: «Գլխավոր հյուպատոսին առաջարկվել է վերադառնալ Թուրքիա՝ որոշակի ժամանակահատվածում խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է հյուպատոսության ներկայացուցիչը: Մայիսի 15-ին Թուրքիայի իշխանությունները համապատասխան միջոցառումներ են իրականացրել Անկարայում Իսրայելի դեսպանի նկատմամբ: Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հակամարտությունը կապված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ իսրայելցի զինվորականների հետ բախումների ընթացքում զոհվել են տասնյակ պաղեստինցիներ:

Նմանատիպ նյութեր