211652_close_icon
views-count11586 դիտում article-date 13:56 15-05-2018

Գերմանիայում քննադատել են Օզիլին ու Գյունդողանին՝ Էրդողանի հետ հանդիպման համար. ՖՈՏՈՇԱՐՔ

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպաններ Մեսութ Օզիլը և Իլկայ Գյունդողանը Լոնդոնում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները իրենց ակումբային մարզաշապիկները նվիրել են Էրդողանին և նրա հետ լուսանկարվել: Լուսանկարը հրապարակել է Էրդողանի կողմից ղեկավարվաող «Արդարության և զարգացման» կուսակցությունը: Գերմանիայի բունդեսթագի և բունդեսլիգայի ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել ազգային հավաքականի խաղացողներին՝ վերջիններիս կոչ անելով կենտրոնանալով ֆուտբոլի վրա: «Ֆուտբոլը և Բունդեսլիգան արտահայտում են արժեքներ, որոնք Էրդողանը անհրաժեշտ չափով չի ընդունում: Ահա թե ինչու է վատ, որ խաղացողները իրենց թույլ են տալիս ներգրավվել նախընտրական հնարքներում», հայտարարել է Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Ռայնհարդ Գրինդելը: Նշենք, որ Գերմանիայում ծնված Օզիլն ու Գյունդողանը թուրքական ծագում ունեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր