211652_close_icon
views-count3495 դիտում article-date 13:04 15-05-2018

Բակո Սահակյանն ու Մովսես Հակոբյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 15-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին: Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր