211652_close_icon
views-count4673 դիտում article-date 12:25 15-05-2018

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը երկու մրցույթ է հայտարարել:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը երկու մրցույթ է հայտարարել: 5-ից 15 տարեկան երեխաների նկարների (գեղանկար, մատիտանկար, լուսանկար, ցանկացած տիպի թղթային կրիչով նկար) մրցույթ՝ ԵՍ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՄ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ թեմայով: Երեխաներն ազատ են ստեղծագործելու հարցում: Մրցույթին մասնակցող երեխաներին խնդրում ենք մինչև 2018 թվականի մայիսի 24-ը [email protected] հասցեին ուղարկել աշխատանքների լուսանկարները, կարող եք նաև աշխատանքներն անձամբ բերել Փաստաբանների պալատ և հանձնել մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին: Եթե նախընտրում եք Էլեկտրոնային նամակ ուղարկել, ապա կցում եք աշխատանքի լուսանկարը և ուղղակի նշում մասնակից երեխայի անուն ազգանունը, տարիքը, նկարի տեսակը, ինչպես նաև ուսումնական հաստատության անվանումը: Մրցույթը կամփոփվի հունիսի մեկին ՀՀ փաստաբանների պալատում: Սպասվում են հետաքրքիր մրցանակներ: Հարցերի համար զանգել Պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին 094 536002: Երկրորդ մրցույթի մասին Փաստաբանների պալատը 5-ից 15 տարեկան երեխաների համար հայտարարում է խաղաղության, ընկերասիրության, հայրենասիրության և պատասխանատվության վերաբերյալ կարգախոսների մրցույթ: Մրցույթին մասնակցող երեխաներին խնդրում ենք մինչև 2018 թվականի մայիսի 25-ը կարգախոսներն ուղարկել [email protected] հասցեին: Էլեկտրոնային նամակում ուղղակի նշվում է երեխայի անուն ազգանունը, տարիքը, նկարի տեսակը, ուսումնական հաստատության անվանումը: Հարցերի դեպքում զանգել Պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին 094 536002:

Նմանատիպ նյութեր