211652_close_icon
views-count6334 դիտում article-date 10:12 15-05-2018

Նոր բիզնես դուետ է ձևավորվում Հայաստանում. փողերը գնում են Վրաստան «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան նոր բիզնես դուետ է ձևավորվում՝ Գագիկ Բեգլարյան–Միհրան Պողոսյան (Քեթրինի Միհ­րան): Սակայն նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխները որոշել են այսուհետ աշխատել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում: «Փաստ» օրա­թերթի ունեցած տեղեկություններով, ընդհատակ ան­ցած այս հանրապետականները (կամ՝ արդեն նախ­կին հանրապետականները) Մենգրելիայում ու Աջարիայում մեծ ներդրումներ են արել ջերմոցային տնտեսության և խաղային բիզնեսի մեջ: Փաստորեն արդեն երևում է, թե ուր են գնալու Հյուսիս–հարավ՝ դարի շինարարության գումարները: Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը երկար տարիներ եղել է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար և այդ ժամանակահատ­վածում շահագործման է հանձնվել Հյուսիս–հարավ ավտոմայրուղու ընդամենը... 30 կմ հատված, որը կազմում է ընդհանուր երկարության ընդամենը 6-7 տոկոսը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր