211652_close_icon
views-count1870 դիտում article-date 09:32 15-05-2018

ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխվեց Երուսաղեմ. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխվեց Երուսաղեմ: Բացման միջոցառմանը ներկա էին Ջերարդ Քուշներն ու Իվանկա Թրամփը, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջոն Սուլիվանը, ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինն ու մի շարք կոնգրեսականներ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4393437.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: ԱՄՆ-ի դեսպանությունն այսուհետ կգտնվի Երուսաղեմում: Ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել էր Երուսաղեմ՝ բացման միջոցառմանը մասնակցելու համար: Ամերիկյան նախկին հյուպատոսության շենքը կծառայի որպես դեսպանատուն մինև կընտրվի ապագա դեսպանատան կառուցման մշտական վայրը: Այս առումով պատվիրակության անդամ, ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինն հայտնել է. «Նախագահ Թրամփը պատրաստակամ էր իրականացնելու իր խոստումը և իր վճռականության շնորհիվ մենք այսօր այստեղ ենք եկել՝ դեսպանության բացմանը մասնակցելու համար»,- ընդգծել է Մնուչին: Իր հերթին Եվրամիության երկրների մեծ մասը բոյկոտել են այս առիթով Իսրայելի արտգործնախարարության կազմակերպած միջոցառումները: Չնայած դրան՝ շուրջ 30 երկրներ մասնակցեցին միջոցառումներին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղեկացրեց նաև, որ շուտով Երուսաղեմ կտեղափոխվեն Գվատեմալայի ու Պարագվայի դեսպանությունները: «Տեղափոխեք ձեր դեսպանությունները Երուսաղեմ, քանի որ դա ճիշտ քայլ է և կօգնի խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է վարչապետ Նեթանյահուն: Պաղեստինյան կողմը սակայն դեմ է այս որոշմանը՝ ընդգծելով, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի վերջնական համաձայնագրի միջոցով: «Նրանք խախտել են Երուսաղեմի առումով ստատուս քվոն, որը ամրացված էր Անվտանգության խորհրդի բանաձևերով: Նախագահ Թրամփը դրժել է Օսլոյի խաղաղության համաձայնագրով ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները»,- նշում է բարձրաստիճան պաղեստինցի պաշտոնյա Նաբիլ Շահաթը: ԱՄՆ-ի կողմից դեսպանության տեղափոխումը քննադատվել է արևմտյան եւ մի շարք այլ երկրների կողմից, որոնք ընդգծում են, որ այս միջոցով ԱՄՆ-ն էլ ավելի կսրի պաղեստինա-իսրայելական հարաբերությունները, որը կարող է նոր բռնությունների շարժառիթ դառնալ:

Նմանատիպ նյութեր