211652_close_icon
views-count3794 դիտում article-date 09:21 15-05-2018

Հուլիսի 1-ից կուտակային կենսա­թոշակը կդառնա պարտադիր, ի՞նչ է անելու կուտակայինի դեմ պայքարած Մանե Թանդիլյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսա­թոշակը կդառնա պարտադիր: Ժամանակին կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու մասին օրինագիծն ԱԺ-ն ընդունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացմամբ: Հիմա կառավարության փոփոխությունից հետո հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, այդ նախարարությունը գլխավորում է Մանե Թանդիլյանը, որը ժամանակին «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր ու ակտի­վորեն պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար: Ըստ այդմ, հետաքրքիր է՝ նա իրականություն դարձնելո՞ւ է այն, ինչի համար պայքարում էր, թե՞ անփոփոխ է թողնելու պարտադիր, բայց արդեն պարտադրված բաղադրիչը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ տիկին Թանդիլյանից, բայց ապարդյուն, նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր