211652_close_icon
views-count6070 դիտում article-date 22:48 14-05-2018

Կարլո Անչելոտին կգլխավորի «Նապոլին»

«Միլանի» և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ վերադառնում է Իտալիա: 58-ամյա մասնագետը «Նապոլիում» կփոխարինի Մաուրիցիո Սարիին, որը հեռանում է ակումբից, հայտնում է CalcioNapoli24-ը: Անչելոտին արդեն բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել «Նապոլիի» սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ, որը Անչելոտիին հրավիրելու աշխատանքները սկսել է մեկ ամիս առաջ: Այս շաբաթ նշանակման մասին կարող են հայտարարել պաշտոնապես: Անչելոտիին դուր են գալիս «Նապոլիի» ամբիցիաները, այնպես որ բանակցությունները հեշտ են ընթացել: Մինչ այս Անչելոտիի ծառայություններով հետաքրքրված էին «Արսենալը», ՊՍԺ-ն, «Չելսին» և «Զենիթը»:

Նմանատիպ նյութեր