211652_close_icon
views-count2272 դիտում article-date 22:55 14-05-2018

Հիդրոօդերևութաբանության ծառայությունը կարկտավտանգ ամպեր է վնասազերծել մի շարք մարզերում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը մայիսի կարկտավտանգ ամպեր է վնասազերծել ՀՀ մի շարք մարզերում։ Մայիսի 14-ին, ժամը 16:24-ից մինչև 16:51-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի համայնքների տարածքներում տեղակայված թվով 6 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգ 1 ամպ, իրականացվել է 1230 կրակոց: Մայիսի 14-ին, ժամը 15։00-ից մինչև 15:14-ը ՀՀ Լոռու մարզի Վարդաբլուր, Կողեր, Յաղդան համայնքների տարածքներում տեղակայված թվով 5 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգ 1 ամպ, իրականացվել 420 կրակոց: Մայիսի 14-ին, ժամը 14:07-ից մինչև 14:34-ը ՀՀ Վայոց Ձորի մարզի Ռինդ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի համայնքների տարածքներում տեղակայված թվով 6 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգ 1 ամպ, իրականացվել է 1219 կրակոց: Մայիսի 14-ին, ժամը 13:42-ից մինչև 15:03-ը ՀՀ Արարատի մարզի Նարեկ, Փոքր Վեդի համայնքների տարածքներում տեղակայված թվով 4 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգ 2 ամպ, իրականացվել է 1749 կրակոց: Մայիսի 14-ին, ժամը 13:37-ից 14:20-ը Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Գեղի համայնքների տարածքներում տեղակայված թվով 9 գազագեներատորային հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի 1 ամպ, իրականացվել է 2542 կրակոց: Մայիսի 14-ին, ժամը 13։35-ից 16։28-ը Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն, Արտենի, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Փարպի, Օհանավան, համայնքների տարածքներում տեղակայված թվով 43 գազագեներատորային հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի 3 ամպ, իրականացվել է 11689 կրակոց: Մայիսի 14-ին, ժամը 11:56-ից մինչև 13:05-ը ՀՀ Շիրակի մարզի Ոսկեհասկ, Հայկավան, Բասեն, Մեղրաշեն, Շիրակավան համայնքների տարածքներում տեղակայված թվով 7 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգ 1 ամպ, իրականացվել է 790 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Նմանատիպ նյութեր