211652_close_icon
views-count9066 դիտում article-date 19:38 14-05-2018

Ռոնալդուն պատրաստ է 30 մլն եվրո վճարել Իսպանիայի հարկային մարմիններին

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է համաձայնության գալ իսպանական հարկային մարմինների հետ: Ռոնալդուն պատրաստ է ընդունել իր մեղքը մեղադրանքի չորս կետերով և վճարել 30 մլն եվրոյի չափով տուգանք: Եթե պորտուգալացու ներկայացուցիչներին հաջողվի համաձայնության գալ, ապա Ռոնալդուն կդատապարտվի ընդամենը 2 տարվա ազատազրկման, իսկ իսպանական օրենսդրությամբ, նախկինում դատվածություն չունենալու դեպքում այդ պատիժը չի հանգեցնի բանտարկության: Հիշեցնենք, որ Ռոնալդուն մեղադրվում է 14,7 մլն եվրոյի չափով հարկեր թաքցնելու մեջ:

Նմանատիպ նյութեր