211652_close_icon
views-count32866 դիտում article-date 16:10 14-05-2018

Երիտասարդ օրինախախտ վարորդի BMW X6-ը տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել BMW X6 մակնիշի 35 RՏ 249 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը ավտոմեքենան վարել է ոչ միայն երթևեկության մի քանի կանոններ խախտելով, այլև ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականը իր մոտ ունենալու։ ՃՈ ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ հորդորում է վարորդներին, որպեսզի պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր