211652_close_icon
views-count8617 դիտում article-date 16:01 14-05-2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ։ Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի օգնականներ Վարուժան Ներսեսյանը, Ռուբեն Ռուբինյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։ Ղրղզական կողմից հանդիպմանը մասնակցում են ՂՀ փոխվարչապետ Ժենիշ Ռազակովովը, ԱԳՆ Էրլան Աբդիլդաևը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դանիյար Սիդիկով, ՌԴ-ում Ղրղզստանի դեսպան Բոլոտ Ութունբաևը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի փորձագետ Կալենդեր Մուլկուբատովը: Սոչիում մայիսի 14-ին նախատեսված է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որն անդամ-պետությունների երկրի ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ Բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, ինտեգրացիոն կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Աշխատանքները կմեկնարկեն խմբակային լուսանկարով, որից հետո տեղի կունենան նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը։

Նմանատիպ նյութեր