211652_close_icon
views-count13327 դիտում article-date 15:35 14-05-2018

Փաշինյանն ու Լուկաշենկոն հանդիպել են Սոչիում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։ Բելառուսի կողմից ներկա են ԲՀ փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին, Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, ԱԳՆ ստորաբաժանման ղեկավար Ալեքսեյ Սամոսուևը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումից հետո կկայանա ՀՀ վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ, ապա կմեկնարկի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Սոչիում մայիսի 14-ին նախատեսված է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որն անդամ-պետությունների երկրի ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ Բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, ինտեգրացիոն կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Աշխատանքները կմեկնարկեն խմբակային լուսանկարով, որից հետո տեղի կունենան նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը։

Նմանատիպ նյութեր