211652_close_icon
views-count33104 դիտում article-date 12:52 14-05-2018

Բերդավանի Գեղագիտական կենտրոնում տեղի ունեցավ ՈւՀԱ-ի Համայնքային Դպրոցական Լիգայի 2-րդ փուլը. առաջարկված թեման էր «Քաղաքականություն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 13-ին, Նոյեմբերյանի մշակութային կենտրոնի աջակցությամբ և կենտրոնի ռեժիսոր Վահե Հովհաննիսյանի կողմից Բերդավանի Գեղագիտական կենտրոնում տեղի ունեցավ ՈւՀԱ-ի Համայնքային Դպրոցական Լիգայի 2-րդ փուլը, որին մասնակցեցին Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Բարև ձեզ», Նոյեմբերյանի հիմնական դպրոցի «MIX», Հաղթանակի միջնակարգ դպրոցի «Black Star» Նոյեմբերյանի պետական քոլեջի «Անտիբիոտիկներ» և Ջուջևանի միջնակարգ դպրոցի «Crazy» թիմերը: Առաջարկված թեման էր «Քաղաքականություն»: Ինչպես և առաջին փուլը, այս փուլն էլ անցավ լարված ու համառ պայքարում: Փուլի հաղթող ճանաչվեց Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Բարև ձեզ» թիմը, իսկ Հաղթանակի միջնակարգ դպրոցի «Black Star» թիմը դուրս մնաց պայքարից: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+

Նմանատիպ նյութեր