211652_close_icon
views-count9678 դիտում article-date 11:02 14-05-2018

Թուրքիայում պաշտոնապես հրապարակվել է նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններին գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/933331.html]Արմենպրես[/url]»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկրի նախագահի պաշտոնի համար կմրցեն վեց թեկնածուներ: Թեկնածուներն են՝ գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Սելահաթթին Դեմիրթաշը, «Վաթան» («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը և «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն: Նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միևնույն օրը՝ հունիսի 24-ին: Ընտրություններով երկրում անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում սատարելու է նախագահ Էրդողանի թեկնածությունը: Թուրքիայի քաղաքական ասպարեզում միայն վերջերս՝ 2017 թվականի հոկտեմբերին հայտնված «Լավ» կուսակցությունը խոստանում է անակնկալներ մատուցել առաջիկա ընտրություններում: Ներկայում Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին անդամ, նախկինում երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Մերալ Աքշեներն ակնկալվում է, որ նախագահական ընտրություններում կլինի Էրդողանի հիմնական մրցակիցը: Ընդ որում, նա կլինի առաջին կին թեկնածուն, ով կմրցի նրա դեմ: Էրդողանին լուրջ մրցակցություն ցույց տալու հնարավորության մասին են խոսում մինչ այժմ արված սոցհարցումների արդյունքները: Քեմալական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն ավելի վաղ հայտարարել է, որ եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլ լինի և ինքն անցած չլինի, ապա աջակցելու է ընդդիմադիր թեկնածուին: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/933331.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր