211652_close_icon
views-count28798 դիտում article-date 12:41 14-05-2018

Երևանում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» հայկական ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի փակ առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 13-ին, Երևանի Մամիկոնյանց 52 հասցեում գտնվող սպորտդահլիճում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» հայկական ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի փակ առաջնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը մասնակցում էին ակումբի 200-ից ավելի մարզիկներ՝ Երևանից: Առաջնության ժամանակ տարբեր քաշային կարգի մարզիկների միջև տեղի ունեցան տպավորիչ մարտեր: Տարբեր տարիքային խմբերում պատվավոր հորիզոնական զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթով: Առաջին տեղ զբաղեցրած մարզիկները կմասնակցեն հունիսին Երևանում կայանալիք Հայաստանի կարատեի բաց առաջնությանը: Առաջնությունը տեղի ունեցավ «Սեյկեն» ակումբի գլխավոր նախագահ և մարզիչ Գարուշ Սարիբեկյանի ջանքերով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 769+
769+

Նմանատիպ նյութեր