211652_close_icon
views-count117896 դիտում article-date 10:23 14-05-2018

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 33-ամյա վարորդը խմած վիճակում Opel-ով վրաերթի է ենթարկել 66-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. վարորդը դեպքի վայրում «գաստրոլներ էր տալիս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Խաղաղ Դոնի բնակիչ՝ 33-ամյա Մեսրոպ Գևորգյանը Ավան վարչական շրջանի Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 35 QV 081 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 66-ամյա Խազալ Շավեշյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, դեպքի վայրում վարորդը չէր ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին և հրաժարվում էր սթափության փորձաքննության ենթարկվել։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրան մեծ դժվարությամբ Ավանի ոստիկանները Ա. Վանյանի գլխավորությամբ տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք, որտեղ նա ենթարկվել է սթափության փորձաքննության, և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած), խմածության աստիճանը եղել է ամենաբարձր։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Մ. Մուրադյանի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ քննիչի որոշմամբ էլ Մ. Գևորգյանը ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում 6 անգամ եղել է դատապարտված։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածն աշխատում էր «Սանիթեք» ընկերությունում և իր գործընկերուհու հետ ճանապարհը մաքրելիս են եղել և գործընկերուհին հրաշքով է փրկվել, եթե ուշադիր չլիներ, նա էլ էր վրաերթի ենթարկվելու։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր