211652_close_icon
views-count5869 դիտում article-date 09:57 14-05-2018

Ավտովթար Մցխեթ-Թբիլիսի ճանապարհին. ՀՀ երկու քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 13-ին, ժամը 23:40-ին «911» ծառայությանը Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22:24-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթ քաղաքի մոտակայքում գտնվող «Լիդերֆուդ» արտադրամասի դիմաց, տեղի է ունեցել ավտովթար. բախվել են «Mercedes» եւ «Nissan» մակնիշերի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ 40-ամյա Մայիս Կարոյանը եւ 41-ամյա Անուշ Դալալյանը, ստանալով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ՝ հոսպիտալացվել են Մցխեթի քաղաքային հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նմանատիպ նյութեր