211652_close_icon
views-count98002 դիտում article-date 22:04 13-05-2018

Արտակարգ դեպք Երևանում. նախկինում 3 անգամ դատապարտված կինը դանակի մի քանի հարվածներ է հասցրել 33-ամյա տղամարդուն. «Էրեբունու» բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 12-ին, Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նշված հասցեից «կրծոսկրի կոթի, ձախ ուսահոդի, կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա Արմեն Թալանչյանը: Մինչ Էրեբունու բժշիկները կպայքարեն վիրավորի կյանքի համար, ինչի շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նրան դանակահարել է Երևանի բնակիչ, 39-ամյա Քրիստինե Տատարագուլոնը, ով դանակով մի քանի անգամ հարվածել է Ա. Թալանչյանի մարմնի տարբեր մասերի: Ոստիկանները Ք. Տատարագուլոնին բերման են ենթարկել բաժին, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ք. Տատարագուլոնը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url] ահազանգած վիրավորի հարազատները նշում էին, որ նա նախկինում եղել է երեք անգամ դատապարտված, և իրենց զայրույթն ու զարմանքն են հայտնում, թե ինչու է դանակահարություն կատարողը ստորագրությամբ ազատ արձակվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր