211652_close_icon
views-count6963 դիտում article-date 18:39 13-05-2018

Նեյմար. Կարոտում եմ Մեսիի ու Սուարեսի հետ խաղին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ մինչև հիմա կարոտում է Մեսիին ու Սուարեսին՝ «Բարսելոնայում» իր նախկին թիմակիցներին: «Ես հիանալի էի համագործակցում Մեսիի հետ, իսկ հետո եկավ Սուարեսը, որը դարձավ մեր սեղանի զարդը: Այդ ամենը հիանալի էր և մեր եռյակի, և՝ մեր թիմի համար: Մենք անբաժան էինք դարձել: Մենք այնքան էին մտերմացել, որ իրար երբեմն ծաղրում էինք, երբ մեզանից մեկի մոտ ինչ որ բան չէր ստացվում: Ես կարոտում եմ Մեսիի ու Սուարեսի հետ խաղին: Մենք երջանիկ ընկերներ էինք», ասել է Նեյմարը:

Նմանատիպ նյութեր