211652_close_icon
views-count22826 դիտում article-date 20:26 13-05-2018

Բելառուսում ուկրաինական մանկական թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել. զոհվել է 1 երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր առավոտյան ուկրաինական երեխաների ֆուտբոլի թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել Բելառուսում:Միջադեպի հանգամանքները դեռևս պարզ չեն, հայտնի է միայն, որ ավտոբուսը բախվել է ավտոկռունկին: Բելառուսի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Կամենեց-Շերեշևո-Սվիսլոչ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է 13 տարեկան մեկ երեխա: Եվս 6 երեխա ծանր վնասվածքներ են ստացել. նրանց մոտ ախտորոշվել է տարբեր աստիճանի ծանրության գանգուղեղային վնասվածքներ, ինչպես նաև՝ կոտրվածքներ: Երեխաներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրան արհեստական շնչառություն են միացրել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր