211652_close_icon
views-count26652 դիտում article-date 11:40 13-05-2018

Երևանում 62–ամյա վարորդը Dodge-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից 2-ը եղբայրներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Ալեքսան Ավետիսյանը Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց իր վարած Dodge մակնիշի 32 ՍԼ 322 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նաիրի Զարյան փողոցի բնակիչներ, 18-ամյա Զաքար Զաքարյանին, 17-ամյա Դերենիկ Զաքարյանին և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 18-ամյա Էդիկ Աղաջանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 և օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել հիվանդանոցներ: 18-ամյա Է. Աղաջանյանը տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, իսկ Դ. և Զ. Զաքարյանները՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները փողոցոը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, իսկ Դ. և Զ. Զաքարյանները հարազատ եղբայրներ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր