211652_close_icon
views-count78097 դիտում article-date 12:02 13-05-2018

ՌԴ Միներալնիյե Վոդի տանող ավտոճանապարհին խոշոր ավտովթարի զոհ է դարձել 6 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ ուշ գիշեր ՌԴ Ստավրոպոլի երկրամասում՝ Միներալնիյե Վոդի տանող ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտի և բախվել ВАЗ-21099 մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտովթարի հետևանքով 6 հոգի տեղում մահացել են, իսկ ВАЗ 2107-ի վարորդը տեղափոխվել է Կիսլավոդսկի հիվանդանոց: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր