211652_close_icon
views-count75184 դիտում article-date 21:48 12-05-2018

ՀՀ գլխավոր դատախազությունը արձագանքել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը

ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում արած [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/10/1095718/]հայտարարությանը[/url], թե ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն արձագանքել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ կապված՝ առերևույթ պայմանավորված խաղ անցկացնելու փորձ կատարելու խնդրին։ Գլխավոր դատախազության պարզաբանման մեջ ասվում է. ««Շիրակ» ակումբի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից կայացված որոշման, դրա պատճառ հանդիսացած հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից դեռևս մայիսի 8-ին ուղարկվել են Երևան քաղաքի դատախազություն, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով»:

Նմանատիպ նյութեր