211652_close_icon
views-count23152 դիտում article-date 19:35 12-05-2018

Վիգեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարարի ռազմադրոշը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 12-ին, ըստ ձևավորված ընթացակարգի, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գերատեսչության նոր ղեկավար Դավիթ Տոնոյանին է հանձնել պաշտպանության նախարարի ռազմադրոշը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած արարողությանը նախորդել է բազմաժամ բրիֆինգ, որի ժամանակ Վիգեն Սարգսյանը, ըստ ուղղությունների, խնդիրների և ծրագրերի, Դավիթ Տոնոյանին է ներկայացրել վերջին մեկուկես տարվա ընթացքում պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքը: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վիգեն Սարգսյանը զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի և Հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, հայտնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր