211652_close_icon
views-count15885 դիտում article-date 20:59 12-05-2018

Էդերսոնը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը դարպասապահների համար նոր ռեկորդ է սահմանել: «Քաղաքաբնակների» մարզումներից մեկի ժամանակ բրազիլացին գնդակը ոտքով նետել է 75,35 մետր հեռավորության վրա և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Նախկին նվաճումը կազմել է ուղիղ 75 մետր: Էդերսոնը ռեկորդը հաղթահարել է երրորդ փորձից: Ընդ որում, դրա համար նաև որոշակի պայմաններ էին անհրաժեշտ պահպանել. քամու արագությունը չպետք է գերազանցեր 5 մ/վ-ը, իսկ նետելու ժամանակ դարպասապահը չպետք է հատեր տուգանային հրապարակի սահմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր