211652_close_icon
views-count5908 դիտում article-date 18:57 12-05-2018

«Արսենալը» սկսել է բանակցությունները Ալեգրիի հետ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Արսենալը»: Լոնդոնյան ակումբում վստահ են 50-ամյա իտալացուն հրավիրելու հարցում: «Արսենալում» ենթադրում են, որ բանակցություններում մեծ քայլ են կատարել՝ երեկ Ալեգրիի գործակալի հետ քննարկելով մարզչական շտաբը, տրանսֆերային բյուջեն և ռազմավարությունը: Ալեգրին արդեն որոշ ժամանակ անձնական դասատուի հետ անգլերեն է սովորում, թեպետ իտալական առաջատար պարբերականները համարում են, որ նա «Յուվենտուսում» կմնա ևս մեկ մրցաշրջան: «Արսենալը» նոր մարզչի անունը մտադիր է հայտարարել է մինչև 2018թ. աշխարհի առաջնության մեկնարկը:

Նմանատիպ նյութեր