211652_close_icon
views-count12648 դիտում article-date 16:58 12-05-2018

Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը պատրաստվում են հայտարարել կորեական պատերազմին վերջ դնելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի միջև հանդիպման արդյունքներով՝ սպասվում է, որ կհայտարարվի կորեական պատերազմին վերջ դնելու մասին։ Այդ մասին հայտնել է ճապոնական Nikkei թերթը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին։ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի խոսքով՝ ինքը Կիմ Չեն Ընին հայտնել է, թե ինչ կարող է Միացյալ Նահանգները տրամադրել Հյուսիսային Կորեային, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքից։ «Եթե Հյուսիսային Կորեան խիզախ քայլեր ձեռնարկի միջուկային զենքից անհապաղ ազատվելու ուղղությամբ, ապա ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Հյուսիսային Կորեայի հետ, որպեսզի օգնի նրան հասնել այնպիսի բարգավաճման, ինչպիսի բարգավաճման հասել են մեր հարավկորեացի բարեկամները»,-ասել է նա։ Հիշեցնենք, որ Փհենյանը օրեր առաջ բանտից ազատ է արձակել ԱՄՆ-ի 3 քաղաքացիների, ի նշան երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների կարգավորման ձգտման։ Իսկ Թրամփի ու Չեն Ընի հանդիպումը կայանալու է հունիսի 12-ին, Սինգապուրում։

Նմանատիպ նյութեր