211652_close_icon
views-count5681 դիտում article-date 15:40 12-05-2018

Մենք կարող ենք շարունակել աշխատել կառուցողական ոգով. Իտալիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Պաոլո Ջենտիլոնին: Նախարարների խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին նրա առաքելության իրականացման գործում եւ հղել իր լավագույն բարեմաղթանքները: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեր երկու երկրների միջեւ բարեկամական կապերն ունեն դարավոր արմատներ, որոնք տարիների ընթացքում վերափոխվել են ամուր քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության, ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական մեր հասարակությունների միջեւ: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդության ներքո մեր երկրները կկարողանան շարունակել եւ ամրապնդել այն ուղին, որն արդեն ձեռնարկվել է՝ օգտագործելով Երեւանի հետ հարաբերությունները Եվրամիության հետ առավելագույն կերպով զարգացող հնարավորությունները, որոնք թույլ կտան ձեր երկրին ամրապնդել ինստիտուտները եւ ժողովրդավարական գործընթացները, պաշտպանել մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը, հիմք դնելով ավելի ավելի մեծ սոցիալական եւ տնտեսական բարգավաճման համար: Հուսով եմ, որ մենք կարող ենք շարունակել աշխատել կառուցողական ոգով տարածաշրջանային այլ դերակատարների հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում ապահովելու համար»:

Նմանատիպ նյութեր