211652_close_icon
views-count15340 դիտում article-date 14:09 12-05-2018

Սեղմ ժամկետներում կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները. Դավիթ Տոնոյան

Սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտպանության նախարարության և բանակի բարձրագույն սպայական կազմին պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացնելու ժամանակ նշել է Դավիթ Տոնոյանը: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար ու ավելացրել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգերահարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն: Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները: «Վստահեցնում եմ, որ ԶՈՒ-երի մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, և եթե անհրաժեշտ է, նաև ուժի դիրքերից»,- նշել է նախարարը:

Նմանատիպ նյութեր