211652_close_icon
views-count5654 դիտում article-date 12:41 12-05-2018

Իրաքի ընտրատեղամասերից մեկում ահաբեկչություն է կանխվել

Իրաքի Դիյալա նահանգում անվտանգության աշխատակիցները ոչնչացրել են 2 մահապարտ-ահաբեկիչների։ Ինչպես Աս-Սումարիա հեռուստաալիքին հայտնել է տեղի անվտանգության ուժերի ղեկավարը, ահաբեկիչները պատրաստվում էին պայթեցնել ընտրատեղամասերից մեկը։ Նրա խոսքով՝ ահաբեկիչները զինված են եղել հրազենով ու մահապարտի գոտիներով։ Վերջիններիս անվտանգության ուժերը լիկվիդացրել են ընտրությունների մեկնարկից 2 ժամ առաջ, նահանգի գյուղական բնակավայրերից մեկում տեղակայված ընտրատեղամասից մի քանի կմ հեռավորության վրա։ Հիշեցնենք, որ Իրաքում ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելուց հետո առաջին անգամ անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրության իրավունք ունի 24 մլն քաղաքացի, թեկնածուների թիվը գերազանցում է 7 հազարը։

Նմանատիպ նյութեր