211652_close_icon
views-count15905 դիտում article-date 22:32 11-05-2018

Զինեդին Զիդան. Ասում էին, որ ես ու Ջորկաեֆը խաղադաշտում անհամատեղելի ենք

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն լուրերը, որ եթե բրազիլացի հարձակվող Նեյմարը տեղափոխվի «Ռեալ», ապա այնտեղ դժվար կարողանա համագործակցել Ռոնալդուի հետ: «Լավ ֆուտբոլիստները միշտ էլ կարող են համագործակցել: Հիշում եմ, ասում էին, թե ես ու Ջորկաեֆը խաղադաշտում անհամատեղելի ենք: Սակայն մենք միասին նվաճեցինք աշխարհի գավաթը: Չգիտեմ, թե արդյոք բանակցություններ են ընթանում Նեյմարի հետ: Ինձ հետաքրքրում է միայն այն, ինչ տեղի է ունենում ներկա պահին: Անձամբ Նեյմարին ես չեմ դիմել, քանի որ նման գործերին չեմ խառնվում: Պետք է ավարտել մրցաշրջանը, մնացածը՝ հետո», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր