211652_close_icon
views-count61255 դիտում article-date 21:52 11-05-2018

Արտակարգ դեպք Սևանում. մի կաթիլ մեղրի պատմությունն ավարտվել է ծեծկռտուքով. անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց. հայտնաբերվել է կասկածյալը, ինչպես նաև դանակը, կացինն ու կոտրված աթոռը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 10-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնած տեղեկության փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Սևանի ոստիկանություն տեղակացրել էին, որ «աջ բազկի վերին երրորդականի անոթափոսի, քթի շրջանի, աջ սրունքի վերին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, ինչպես նաև ավագ քննիչ Անտոնյանը՝ քննչական խմբով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը Սևան քաղաքի շենքերից մեկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 28-ամյա Ն. Ս.-ն դանակով և կացինով հարձակվել է հիվանդանոց տեղափոխված 17-ամյա Դ. Մ.-ի վրա և նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ է հասցրել: Մինչ բժիշկները կպայքարեին երեխայի կյանքի համար Սևանի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ- հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում, այնուհետև, կատարելով բացատրական աշխատանքներ, կարողացել են հայտնաբերել Ն. Ս.-ին, ով ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս մինչև ներկայանալը «ճակատի շրջանի քերծվածք, հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սևանի բժշկական կենտրոն: Նա բժիշկներին տեղեկացրել է, որ վնասվածքը ստացել է իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ոստիկաններն ու քննիչները այնուհետև պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Դ. Մ.-ի, ով սովորում է Սևան քաղաքի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում և Ն. Ս.-ի միջև ու վիճաբանության ժամանակ Ն. Ս-ի գլխին աթոռով հարվածել է Դ. Մ.-ն: Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկան փորձաքննություններ: Դեպքի հանգամանքներրը պարզվում են: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինն ու դանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Դ. Մ.-ի հայրը աշխատում է Հայաստանում գործող բանկերից մեկի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ փորձագետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր