211652_close_icon
views-count7451 դիտում article-date 21:46 11-05-2018

Գրիզմանը Սիմեոնեին հայտնել է, որ տեղափոխվում է «Բարսելոնա»

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»: Ֆրանսիացին դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին իր ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին հայտնել է, որ պատրաստվում է կատալոնական ակումբ տեղափոխվել: Իր հերթին Սիմեոնեն Գրիզմանին շնորհակալություն է հայտնել ազնվության համար և խոստացել նրան լիակատար աջակցություն, քանի դեռ նա «Ատլետիկոյում» է: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը նույնպես տեղյակ է, որ Գրիզմանը ամռանը մտադիր է հեռանալ, այդ իսկ պատճառով սկսել է նոր բարձրակարգ հարձակվող փնտրել:

Նմանատիպ նյութեր